Hromadske TV-ի ռեպորտաժը հետպատերազմյան Լեռնային Ղարաբաղից
Ուկրաինական ցանցային Hromadske TV հեռուստաընկերության թղթակիցը մայիսյան եռատոնի օրերին այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և զրուցել տոնը նշող Ստեփանակերտի բնակիչների հետ, եղել է առաջնագծի խրամատներում, խոսել Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում ապաստանած տեղահանված անձանց հետ, ինչպես նաեւ եղել է Մարտակերտի շրջանում՝ տեղում ծանոթանալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի 2-ին սկսված պատերազմի հետեւանքներին:
Մարտակերտի դպրոցներից մեկի ուսուցչուհի Նորա Գասպարյանը, ով Ստեփանակերտում ապաստան գտած ներքին տեղահանված անձանցից է, անկեղծացել է. «Ամեն ինչ այնքան արագ սկսվեց, որ ոչինչ չհասցրեցինք անել: Երեխաները դեռ անկողնում էին, արագ հասցրեցինք նրանց վերցնել եւ մեքենաներով դուրս գալ գյուղից… Մինչեւ ապրիլի 2-ը եղել են կրակոցներ, բայց արդեն ուշադրություն չէինք դարձնում, սովորական բան էր դարձել»:
Մանրամասները՝ Hromadske TV տեսանյութում.
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի