Twitter-ը մեղմացնում է հաղորդագրության մեջ նիշերի սահմանափակումը
Twitter միկրոբլոգների սոցցանցը մեղմացնում է մեկ հաղորդագրության մեջ նիշերի սահմանափակումը,- Bloomberg-ին հղում է անելով՝ գրում է «Ինտերֆաքս»-ը:
Այդպիսով լուսանկարը և հղումը չեն նվազեցնի 140 նիշը՝ մեկ հաղորդագրության մաքսիմալ չափը: Ամենայն հավանականությամբ սա կկիրառվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
Աղբյուրը գրում է, որ ընկերությունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ այս մասին:
Ներկայումս հաղորդագրության մեջ հղումը նվազեցնում է 23 նիշ, եթե անգամ այն կրճատված է:
Twitter ընկերությունը ավելի վաղ հաղորդել էր նաև, որ նիշերի քանակը հնարավոր է հասցնել մինչև 10 000-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի