Պաշտոնական Երևանի առաջարկները ընդունվել են. Շարմազանով
Հայաստանի նախագահի առաջարկը՝ այս փուլում հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ Վիեննայում ընդունվեց: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա հետևել է Վիեննայում տեղի ունեցած նախագահ Սարգսյանի հանդիպումներին, դրանից հետո հնչած հայտարարություններին և եզրակացրել, որ Սերժ Սարգսյանի բոլոր առաջարկներն այնտեղ ընդունվել են:
«Ադրբեջանի նպատակը՝ զինադադարը խախտել, նոր զինադադար պարտադրել, նոր զիջումներ կորզել, նոր քաղաքական փաստաթուղթ ի հայտ բերել, չիրականացավ: Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները ընդունել են պաշտոնական Երևանի առաջարկները և ունեին նույն տեսլականը, ինչ պաշտոնական Երևանը», -հայտարարեց ՀՀԿ խոսնակը:
Նա հստակեցրեց, որ երեկվա հանդիպումը ընդամենը զինադադարի և խաղի կանոնների վերահաստատում էր և պետք է տեսնել՝ Ադրբեջանը կհետևի՞ այդ կանոններին:
Ինչ վերաբերում է հետագա բանակցություններում Արցախի մասնակցությանը, ապա Շարմազանովը ասաց, որ այդ հարցը հետագա հանդիպումների ժամանակ պարզ կդառնա:
Բայց, նրա խոսքով, մի բան հստակ է՝ «Ղարաբաղը պետք է դառնա բանակցային կողմ»:
Պաշտոնյան նաև եզրակացրել է. «Ադրբեջանը ձախողվեց և ռազմական դաշտում, և երեկ, Վիեննայում: Իսկ հայկական կողմի առաջարկներն ու թեզիսները տեղ են գտել այս հայտարարության մեջ»:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Մենք ցանկանում ենք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով
- ՀՀ նախագահ. Հայկական կողմն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել մոնիտորինգի հաստատումից հետո
- Սերժ Սարգսյան. Ադրբեջանի նախագահի հավաստիացումները քիչ հավատ են ներշնչում
- Մարկարովը կարևորում է Վիեննայի հանդիպման չորս արդյունք
- Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման շուրջ
- Ուորլիք. Քերրին և Լավրովը մտադիր են Վիեննայում վերահաստատել հրադադարը. «Ազատություն»
- Վիեննայի իրավապահները դադարեցրեցին «Ազատության» ուղիղ հեռարձակումը
- Լավրովն ու Քերին Վիեննայում կքննարկեն Ղարաբաղի, Սիրիայի և Ուկրաինայի հարցերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին