ԱՄՆ-ի համար կարևոր է, որ շփման գծում լարվածությունը նվազի, բռնությունները դադարեն. Պետքարտուղարություն
«Մենք տեսել ենք՝ ինչպես են ավելացել բռնությունները, ինչպես են ավելացել լարումները, և մեր նպատակն այս հարցում օգնելն է ուղիներ գտնելու գործում, որոնց միջոցով այդ լարումները կարող են նվազել: Հենց այդ նպատակով է ԱՄՆ պետքարտուղարը երկու երկրների հետ հանդիպում անցկացնում»,- անդրադառնալով Վիեննայում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հետ Ջ. Քերիի հանդիպմանը՝ նշել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Վերջինս հավելել է, որ ԱՄՆ համար ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կարևոր է տեսնել, որ հրադադարը պահպանվում է և կողմերը աշխատում են ավելի լավ արդյունքի հասնելու համար՝ քաղաքական երկխոսության և բանակցությունների միջոցով:
«Գոյություն ուներ 1994 թվականին կնքված հրադադար, որն ակնհայտորեն չի պահպանվել: Այնպես որ, չափազանց փխրուն անվտանգությունն այդ շրջանում Պետքարտուղարի անհանգստության առարկան է և նա ցանկանում էր ուղիներ գտնել լարվածությունը նվազեցնելու համար»,-նշել է Քիրբին:
Հիշեցնենք, որ այսօր աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի, ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Հանդիպումների ընթացքում ՀՀ նախագահը կարևորել է 1994 և 1995 թթ-ի հրադադարի ռեժիմի պահպանման համաձայնագրերի անվերապահ կատարման անհրաժեշտությունը: Այս պահին Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ տեղի է ունենում Սարգսյան-Ալիև հանդիպումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին