Վաղ թե ուշ միջազգային հանրությունը ճանաչելու է Արցախը. Շարմազանով
Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեի և Համբուրգի խորհրդարանի պատգամավորներ Մարտին Դոլցերի ու Հասան Բուրգուջօղլուի հետ հանդիպմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Արցախ կատարելիք առաջիկա այցի կապակցությամբ նշել է, որ որպես այս տարի ԵԱՀԿ-ում նախագահող երկրի ներկայացուցիչներ՝ նրանք կարող են ամեն ինչ տեսնել իրենց աչքով:
Անդրադառնալով ապրիլի սկզբում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կատարված իրադարձություններին և ծանոթացնելով հյուրերին այդ օրերի վայրագությունները փաստող նյութերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը ասել է. «Տեղյակ եք, որ այդ օրերին ադրբեջանական ագրեսիային զոհ են գնացել ոչ միայն զինվորականներ, այլև խաղաղ բնակիչներ: Կարծում եմ՝ բոլորս պիտի սա դատապարտենք: Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է, և միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Մեր նպատակն է խաղաղ ճանապարհով հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը»:
Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեն իր խոսքում նշել է, որ իր կուսակցությունը պայքարում է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման, այլև Գերմանիայի՝ այդ հարցում պատասխանատվության վերհանման համար: Նա նշել է, որ իրենք աջակցում են ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին