Հայկական մշակութային ինքնավարություն՝ Աբխազիայում
Աբխազիայում գործող «Կռունկ» հայկական հասարակական կազմակերպությունը հայտարարել է այդ երկրում «հայկական ազգային մշակությային ինքնավարություն» ստեղծելու մասին:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, ՀԿ տարածած հայտարարության մեջ նշվում է, հայերն այդ փոքր, բայց բազմազգ երկրում բնակություն են հաստատել վաղուց, ակտիվ մասնակցություն ունեցել աբխազական պետության զարգացման գործում, կռվել այդ երկրի թշնամու դեմ:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարության հեղինակները նշում են, որ խորհրդային տարիներին հայ բնակչությունը հնարավորություն չի ունեցել զարգացնել մշակույթը, այդ թվում՝ հոգևոր, արգելվում էր հայկական դպրոցների գործունեությունը, եկեղեցաշինությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Աբխազիայի անկախության համար պայքարած շատ հայեր հրոսներ են դարձել, նրանք պայքարել են երկրի անկախության համար, որպեսզի հետո իրենց իրավունքները չոտնահարվեն:
«Երկրի ղեկավարությունը միտումնավոր պակասեցնում է հայ բնակչության թիվը, որպեսզի թույլ չտա եկեղեցի, դպրոց, հայկական թատրոն, մշակութային կենտրոններ կառուցել»,-լրատվամիջոցի փոխանցմամբ, ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Աբխազիայի բնիկ հայ ժողովուրդը ունի բոլոր իրավական հիմքերը՝ Աբխազիայում ստեղծելու հայկական ազգային մշակութային ինքնավարություն:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի