Միջազգային «Բուկեր» մրցանակի դափնեկիրն է հարավակորեացի գրող Հան Կանգը
Հարավակորեացի գրող Հան Կանգը դարձել է միջազգային «Բուկեր» մրցանակի դափնեկիր: Ժյուրին նրա «Բուսակեր» վեպը ճանաչել է լավագույնը: asialive.info կայքի հաղորդմամբ, այս մասին գրված է մրցանակի Թվիթերի պաշտոնական միկրոբլգում: Հաղթողի անունը հայտարարվել է մայիսի 16-ին Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարանում կայացած պաշտոնական ընթրիքի ժամանակ: Մրցանակը կազմել է 50 հազար ֆունտ ստեռլինգի, որը հավասարապես բաժանվել է հեղինակի և գրքի թարգմանչի՝ Դեբորա Սմիթի միջև:
Բրիտանիայում «Բուսակերը» գիրքը ներկայացվել է 2015 թվականի սկզբին: Այն դարձել է հարավակորեացի գրողի առաջին ստեղծագործությունը, որը թարգմանվել է անգլերեն: Գիրքը գրողի հայրենիքում լույս է տեսել 11 տարի առաջ:
«Բուսակերը» սյուռեալիստական պատմություն է մի կնոջ մասին, ով հրաժարվում է մսից և փոխակերպվում է ծառի: 45-ամյա Հանը, ով հայտնի է Հարավային Կորեայում, նաև դասախոսում է Սեուլի արվեստի ինստիտուտում: Իսկ նրա գրքի թարգմանիչ Դեբորա Սմիթը սկսել է կորեերեն ուսումնասիրել յոթ տարի առաջ:
2016 թվականից «Բուկեր » մրցանակի հանձնման կանոններում փոփոխություններ են կատարվել: Նախկինում մրցանակը շնորհվել է երկու տարին մեկ անգամ: 2015 թ. որոշում է կայացվել մրցանակը հանձնել ամեն տարի կոնկրետ գրքի և դրա թարգմանության համար:
Մրցանակի դափնեկիր կարող է դառնալ ցանկացած ազգության հեղինակ, ում ստեղծագործությունը թարգմանվել է անգլերեն: Գլխավոր մրցանակը կազմում է 50 հազար ֆունտ ստեռլինգի, որը հավասարապես բաժանվում է հեղինակի և թարգմանչի միջև:
«Բուքեր» 2016 թ. մրցանակի երկար ցուցակը հայտարարվել էր ապրիլին: Ընդգրկված էր վեց հեղինակ, այդ թվում նաև թուրք գրող Օրհան Փամուքն իր վերջին «Իմ տարօրինակ մտքերը» գրքով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները