Գյուղերում գոհ են հեռուստաընկերությունների թվայնացումից. Դադասյան
Ազգաբնակչությունը բավական գոհ է թվայնացման պրոցեսից,- այսօր Ազգային ժողովում Հեռուստատեսության և ազգային ռադիոյի 2015-ի գործունեության քննարկման ժամանակ հայտարարեց Հեռուստատեսության և ազգային ռադիոյի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը:
«Մեզ շատ հաճախ գրում են, նույնիսկ զանգում են շատ գյուղերից, հեռավոր գյուղերից, որտեղ մեկ-երկու ալիք հազիվ հնարավորություն ունեին անալոգային տարբերակով դիտել, այսօր հնարավորություն ունեն ինը ալիք դիտել, այն էլ հայելային պատկերով», -նշեց Դադասյանը:
Նա վստահություն հայտնեց, որ թվայնացման գործընթացը կմեծացնի հեռուստաընկերությունների միջև մրցակցությունը:
Հիշեցնենք՝ Հայաստանում հեռուստաընկերությունների թվայնացման գործընթացը ակտիվ փուլ մտավ այս տարվա հունվարի 1-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի