Եվրոպական հեռարձակողների միությունը չի վերանայի «Եվրատեսիլ 2016»-ի արդյունքները
Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է չվերանայել «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի արդյունքները: Այդ մասին միությունը, արձագանքելով ստորագրահավաքին, տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությամբ:
«Ուկրաինան եղել և մնում է մրցույթի հաղթող: Համաձայն եք, թե ոչ, կոչ ենք անում ստրոգրահավաքին մասնակցածներին ընդունել մրցույթի արդյունքները և շարունակել կառուցողական երկխոսություն՝ Եվրատեսիլի հետագա ամրապնդման ու կատարելագործման ուղղությամբ», -ասված է հայտարարության մեջ:
Նկատենք, որ մրցույթի երկրպագուները ստորագրահավաք էին նախաձեռնել՝ մրցույթի արդյունքները վերանայելու խնդրանքով: Ստորագրահավաքին մասնակցել էր 300 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Կքննարկվի «Եվրատեսիլ»-ի արդյունքների վերաբերյալ ներկայացված խնդրագիրը
- Ուկրաինայում համոզված են, որ «Եվրատեսիլ»-ն անցկացնելու համար միջոցներ կգտնեն
- «Եվրատեսիլ-2016». Հայաստանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը
- «Եվրատեսիլ-2016». Իվետա Մուկուչյանի երգի տեսահոլովակը ճանաչվել է լավագույնը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի