Կքննարկվի «Եվրատեսիլ»-ի արդյունքների վերաբերյալ ներկայացված խնդրագիրը
Եվրոպական հեռարձակողների միությունը նախատեսում է քննարկել «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի արդյունքները վերանայելու մասին խնդիագիրը, որը ներկայացված է change.org կայքում: Այն ստորագրել է 200 հազար մարդ:
«Մենք տեղյալ են խնդագրի մասին, հարցը քննարկվելու է այսօր և Եվրոպական հեռարձաողների միության պատասխանը ավելի ուշ կհրապարակվի»,- Ռիա նովոստիին ասել է Եվրոպական հեռարաձակողների միության մամուլի քարտուղար Պոլ Ջորդանը: Նա «քիչ հավանական է համարում, որ արդյունքները կվերանայվեն»:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան: Երկրորդ տեղում էր Ավստալիայի, երրորդ՝ Ռուսաստանի ներկայացուցիչները: Հայաստանը նեկայացնող Իվետա Մուկուչյանը 7-րդն էր:
Ռիա նովոստին ավելի վաղ գրել էր, որ Երևանի բնակիչ Արթուր Հովհաննիսյանը Change.org կայքում տեղադրել է խնդրագիր՝ պահանջելով վերանայել «Եվրատեսիլ-2016»-ի արդյունքները: Այս նախաձեռնությանն աջակցել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Ավստրալիայի, Սերբիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և այլ երկրների քաղաքացիները:
«Մենք հասկանում ենք, որ ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկությունը բարդ և էմոցիոնալ գործընթաց է, բայց այս խնդագրի տակ դրված ստորագրությունները մատնանշում է, որ շատերը համոզված են, որ «հաղթողը» նա չէ, ով պետք է լիներ»,- գրել է դիմումի հեղինակը:
Մադրիդի մի քաղաքի Change.org-ում ևս մեկ դիմում է հրապարակել, որով կոչ է անում Իսպանիային հրաժարվել «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին մասնակցելուց: Նրա խոսքով, այս տարի մրցույթի եզրափակիչը «զավեշտ» էր և Եվրապայի կեսին պարզ դարձավ, որ արդյունքը որոշվում է «քաղաքական շահերից» ելնելով: Գերմանիայի քաղաքացին կոչ է արել Գերմանիային չմասնակցել մրցույթին:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի