Գերմանացի պատգամավորը կարևորել է իրենց այցն Արցախ
Այս պահին Հայաստանը և Արցախն իրապես ունեն միջազգային հանրության անաչառ և օբյեկտիվ գնահատականի կարիքը,- ԱԺ-ում Գերմանացի պատգամավորների հետ հանդիպման ժանական նշել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Գերմանական պատվիրակության կազմում են եղել Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեն և Համբուրգի խորհրդարանի պատգամավորներ Մարտին Դոլցերն ու Հասան Բուրգուջօղլին:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ նա ներկայացրել է ապրիլյան պատերազմի առաջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները, գերմանացի պատգամավորներին տրամադրել փաստաթղթեր, Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները հաստատող նկարներ՝ նշելով, որ արդեն սկսված է իրավական գործընթաց խոշտանգված և գլխատված զինվորների ու կոմբատանտների հարազատների կողմից՝ միջազգային ատյաններում ադրբեջանական զինուժի կողմից կատարվածը որպես ռազմական հանցագործություն որակելու ուղղությամբ:
Նաիրա Զոհրաբյանը նաև նշել է որ, ցավոք ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության հետ աշխատանքը որոշակիորեն կաշկանդված է գերմանական պատվիրակության որոշ ներկայացուցիչների խիստ ադրբեջանամետ և կողմնակալ դիրքորոշման պատճառով:
Գերմանացի պատգամավորները բարձրացրել են նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող ծանր զինատեսակների հարցը: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ այդ խնդիրը բավականին զգայուն և ցավոտ հարց է Հայաստանում, ինչին անդրադարձ եղել է և դեռ լինելու է:
Ուլլա Ելպքեն առանձնակի կարևորել է իրենց այցն Արցախ՝ խնդիրներին տեղում ծանոթանալու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի