Պետք է հաշվի առնել, թե մեխանիզմների կիրառմամբ ինչ շահեր են ունենում նաև համանախագահ երկրները. Թ. Պողոսյան
Այս գործընթացը և հատկապես երեկվա հանդիպումը կցանկանայի երկու մասի բաժանել՝ հանդիպում և բանակցություններ երևույթների: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով նախօրեին Վիեննայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը՝ Ջոն Քերրիի, Սերգեյ Լավրովի և Ժան-Մարկ Էրոնի մասնակցությամբ:
«Այս տեսակի հանդիպումները, հատկապես նվիրված այլ խնդիրների, ոչ թե միայն ԼՂՀ հարցին, երևի երկար ժամանակ կտևեն և շատ կլինեն: Մի կողմից լավ է, որ կան հայտարարություններ, բայց ի՞նչ է նշանակում, երբ ասում են կլինի ապագայում հիմնախնդրի լուծմանը միտված բանակցություններ»,-ասաց պատգամավորը:
Թ. Պողոսյանը հույս հայտնեց, որ այսօր հայկական և ադրբեջանական կողմերը հայտարարություններ կանեն կամ իրենց տեղեկատվությունները կտրամադրեն, ըստ որի էլ կարելի է դատել, թե որտեղ է գտնվում իրական արդյունքը. «Յուրահատուկ է, որ հայկական կողմը տեղեկատվություն տրամադրում է, իսկ ադրբեջանական կայքերն առաջին անգամ հղում են անում հայկական կայքերին, սա շատ դրական միտում է ընդհանրապես գործընթացում»:
Ըստ նրա՝ պետք է մի բան գիտակցել, որ միևնույն է, եթե չկարողանանք ձևավորել այնպսիսի ներքին իրավիճակ, որտեղ բանակի հզորությունը միշտ գերազանցելու ադրբեջանական բանակին, եթե չկարողանանք բոլոր բացթողումներով և խնդիրներով զբաղվել, սա կմնա հերթական մի փաստաթուղթ. «Մեր միակ երաշխիքը ոչ թե այս թուղթն է, համանախագահների հայտարարություններն են, այլև ՀՀ Զինված ուժերն ու ԼՂՀ ՊԲ-ն: Պատերազմը չի ավարտվել և պատերազմական հոգեբանությամբ ապրելու խնդիրները մենք պետք է շարունակենք լուծել»:
Ինչ վերաբերում է մեխանիզմների կիրառմանը՝ ԱԺ պատգամավորն ասաց, որ հետաքրքիր կլինի է ուսումնասիրել, թե որ համանախագահն է մեխանիզմների ներդրման հետ կապված ամենամեծ հետաքրքրությունն ունեցել. «Եթե նայում ենք, ապա ոնց որ թե այս գաղափարը սկսվեց այն ժամանակվանից քննարկվել, երբ ամերիկյան կողմը համանախագահ նշանակեց մշտական աշխատանքով: Մի բան է ստացվում, որ այս գաղափարի ջատագովը եղել է ամերկիկյան կողմը և սա մի գործընթաց է, որ պետք է հաշվի առնել, թե ինչ շահեր են ունենում նաև համանախագահ երկրները»:
Հարակից հրապարակումներ`
- Մարկարովը կարևորում է Վիեննայի հանդիպման չորս արդյունք
- Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման շուրջ
- Լավրովն ու Քերին Վիեննայում կքննարկեն Ղարաբաղի, Սիրիայի և Ուկրաինայի հարցերը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի