Հայկական հեռուստաընկերությունների հեռարձակումը հասնում է մինչև Իգդիր. Ժիրայր Դադասյան
Այսօր Ազգային ժողովի նիստում, երբ քննարկվում էր Հեռուստատեսության և ազգային ռադիոյի 2015-ի գործունեության ծրագիրը, ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Լևոն Դոխոլյանը հետաքրքրվեց, թե շատ շրջաններում թրքալեզու ռադիոհաղորդումներ են հեռարձակվում, հնարավոր չէ՞ սահմանափակումներ դրվեն այդ հաճախականությունների վրա:
Ի պատասխան Հեռուստատեսության և ազգային ռադիոյի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը ասաց, որ իրենք էլ գիտեն՝ նման խնդիր կա: Ավելին, նրա խոսքով, այդ հարցի կապակցությամբ խորհրդակցություններ են ընթանում Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների կարգավորող մարմնի պլատֆորմի շրջանակներում:
«Խնդիրը միշտ առկա է, պետք է ասեմ, որ թուրքերն էլ միշտ բողոքում են, որ իրենց մոտ մեր հեռուստաընկերություններն են շատ ակտիվ, մինչև Իգդիր նայում են: Այս խնդիրը կարգավորման կարոտ է: Միգուցե տեխնիկական մասով պրոֆեսիոնալները ասեն, թե ինչպես կարելի է հարցը լուծել: Բայց իսկապես, այդ խնդիրը առկա է», -հավելեց Դադասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի