ԻԻՀ ճանապարհների փոխնախարար. Ադրբեջանը պատրաստ չէ Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթգծի գործարկմանը
«Ղարաբաղյան պատերազմը խոչընդոտում է Իրան-Հայաստան երկաթուղային միջանցքի գործարկմանը»,-այդ մասին իրանական «ԻԼՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Մոհսեն Փուրսեյյեդ Աղային:
Իրանի երկաթգծի կազմակերպության գործադիր տնօրենը, անդրադառնալով Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթգծի շահագործման հավանականությանը, մասնավորապես նշել է. «Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային ճանապարհ գոյություն ունեցել է, սակայն երկու երկրների միջև սկսված ռազմական գործողություններից հետո, բնականաբար ադրբեջանցիները պատրաստ չեն ընդունել այն իրողությունը, որ վերոնշյալ երկաթուղային միջանցքը գործարկվի և այն Հայաստանի տարածքով անցնի»:
«Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթգծի շահագործումը տնտեսապես չափազանց շահութաբեր է, թե հայկական և թե ադրբեջանական կողմը դա ընդունում է: Հայաստանում և Ադրբեջանում մեր գործընկերների հետ ունեցած բարեկամական հանդիպումների ժամանակ մենք այդ հարցը քննարկել ենք, սակայն կողմերը հաստատակամ են իրենց դիրքորոշումներում»,-նշել է Իրանի երկաթգծի կազմակերպության գործադիր տնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի