Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդ» չի տեղափոխվի
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հերքել է տեղեկությունները, որ շվեդ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հայտնում է «Sky Sports»-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մանկունիանցիները մեկ տարով պայմանագրի ստորագրման պաշտոնական առաջարկ են ներկայացրել 34-ամյա շվեդին, ով մրցաշրջանի ավարտից հետո ազատ խաղացողի կարգավիճակով կհեռանա ֆրանսիական թիմից: Առաջարկը ենթադրում էր նաև, որ կողմերը կարող են հաջորդ մրցաշրջանի վերջում ևս մեկ տարով երկարաձգել պայմանագիրը:
Ֆուտբոլիստի ներկայացուցիչը նշել է, որ այդ տեղեկությունը որևէ հիմք չունի:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի