Դեռ մնում ենք կիսատ-պռատ վիճակում. Լ.Ալավերդյան
Զինադադար գոյություն չունի շարունակվում են կրակոցներն ու արկակոծումները, շարունակում ենք զոհեր ունենալ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
«Այդպես էլ չի լուծվում ԼՂՀ հիմնահարցը, դեռ մնում ենք կիսատ-պռատ վիճակում: 1992 թվականից մինչ այսօր ասում են՝ մենք արագ պետք է լուծենք հիմնահարցը, այդպես էլ չհասկացա ո՞րն էր արագը»,-ասաց Ալավերդյանը:
Նա նշեց, որ կիսում է այն փորձագետների կարծիքը, ովքեր գտնում էին, որ ապրիլի 2-4-ը լավագույն ժամանակն էր հստակեցնել և գոնե փորձել Մադրիդյան սկզբունքների ֆորմատից գոնե դուրս գալ՝ մասնակի կամ ամբողջովին. «Ոչ թե դուրս գալ բանակցություններից, քանի որ ցանկացած այսպիսի վիճակում բանակցությունները պետք է շարունակել: Սակայն հանդիպումները ես չեմ չեմ համարում բանակցությունները, քանի որ դրանք կարող են միան տեղի ունենալ Արցախի ընդգրկումով»:
Լ. Ալավերդյանը հորդորեց, որ մեր դիվանագիտական միտքը, հաստատությունները, ինստիտուտները վերջապես աշխատեն ավելի ակտիվ. «Երկիր ունենք, պետք է տեր կանգնենք»:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է հաշվի առնել, թե մեխանիզմների կիրառմամբ ինչ շահեր են ունենում նաև համանախագահ երկրները. Թ. Պողոսյան
- Մարկարովը կարևորում է Վիեննայի հանդիպման չորս արդյունք
- Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի