ԿԲ-ն զոհում է տնտեսական զարգացումը հանուն դրամի կայունության. ՀԺ
Այսօր ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը իր նիստում քննարկելու է վերաֆինանսավորում տոկոսադրույքի փոփոխության հարցը: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մակարդակից է մեծապես կախված բանկերի կողմից բիզնեսին տրվող վարկերի տոկոսները: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Որքան նվազի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այնքան ավելի հավանական է որ նվազեն նաև տնտեսությունը սնող վարկերի տոկոսները: Այսօր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.25 տոկոս է, իսկ բանկերի կողմից տրվող վարկերը 14-24 տոկոս են, ինչը չափազանց բարձր է տնտեսական աճ ապահովելու համար:
Սակայն ԿԲ-ի իրականացրած քայլերը ավելի շատ ուղղված են ոչ թե տնտեսության զարգացմանը, այլ դրամի փոխարժեքի պահպանմանը, ԿԲ-ն զոհում է տնտեսական զարգացումը հանուն դրամի կայունության: Այսօր ԿԲ խորհուրդը հնարավորություն ունի կտրուկ նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1 կամ 1.5 տոկոսով և «թթվածին տալ» տնտեսությանը: Սակայն այդ հնարավորությունից ԿԲ-ն դժվար թե օգտվի: Սպասվում է որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ն կնվազեցնի ընդամենը 0.25, կամ, առավելագույնը 0.5 տոկոսով»,-մեկնաբանել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի