Շմայսի հորեղբորորդին ձերբակալվել է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ Արցախյան ազատամարտի և կանանց միության նախագահ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Միհրան Մովսիսյանը, օրերս ձերբակալվել է:
Թերթի նախնական տեղեկություններով, նա փորձել է Հայաստանից 200 մլն. դոլարի ուրան հանել և ապօրինի ճանապարհով իրացնել Թբիլիսիում:
«Հրապարակ»-ը կապվել է Առաքել Մովսիսյանի հետ՝ ճշտելու նրա հորեղբորորդու ձերբակալության լուրը։ Նա ասել է․ «Գիտեմ, որ կա նման բան, ինձ զանգել ասել են, բայց հիմա իմ համար կարևորը մեր հայրենիքի պաշտպանությունն ա, մեր սահմանները, ես Ղարաբաղում եմ»։ Թեպետ մոտ 10 տարի է, ինչ նրա և հորեղբորորդու՝ Միհրան Մովսիսյանի հարաբերությունները խզված են, սակայն նա մեծահոգաբար պատրաստակամություն է հայտնել աջակցելու. «Եթե, իհարկե, դավաճանություն չկա հայրենիքին»։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի