Արցախի ճանաչման հարցը՝ անհարմարություն քաղաքական ուժերի համար. «Հրապարակ»
Երեկ Ազգային ժողովը վաղ առավոտից զբաղված էր մի շատ նուրբ ու զգայուն հարցով՝ ընդունե՞լ Արցախի ճանաչման մասին օրինագիծն այսօր, թե՞ ոչ։ Բայց մինչ հարցը ճանաչման հասնելը, նախ պետք էր այն ընդգրկել ԱԺ նիստերի օրակարգում։ Հետևաբար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախ քննարկում էին՝ այդ հարցը մտցնե՞լ ԱԺ լիագումար նիստի օրակարգ, թե՞ ոչ։
Միանգամից նշենք, որ հանձնաժողովը հարցին դրական եզրակացություն չտվեց։ Բայցև բացասական եզրակացություն էլ չտվեց. գրել է «Հրապարակ»-ը:
«Առհասարակ, սա այն նուրբ հարցերից է, որը սև ու սպիտակ հարթության մեջ դժվար է տեղավորել։ Սա այն հարցն է, որն առավել քան դիվանագիտական լեքսիկոն և մոտեցում է պահանջում։ Իրականում որևէ մեկը դեմ չէ Արցախի ճանաչմանը։ Բայց շատերն են հիմնավորում, որ Հայաստանն այսօր չի կարող միակողմանիորեն ճանաչել Արցախը՝ դրանով իսկ տապալելով բանակցությունները։ Հետևաբար, թե իշխանությունը, թե մյուս քաղաքական ուժերն անհարմար վիճակում են հայտնվում այս հարցի քվեարկության ժամանակ։ Դեմ քվեարկել՝ կնշանակի չեն ուզում ճանաչել Արցախն անկախ, կողմ քվեարկելն էլ կարող է վնասել Ղարաբաղին, քանի դեռ միջազգային հանրությունը չի ճանաչել ԼՂՀ-ն»-մեկնաբանել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի