«Յուվենթուսը» հրաժարվել է Բոնուչչիին գործուղել հավաքական
«Յուվենթուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչչին չի կարող մասնակցել Իտալիայի ազգային թիմի առաջիկա հավաքին: Այս մասին հայտնում է «Football Italia»-ն: 29-ամյա Բոնուչչին ընդգրկվել է այն ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր պետք է մասնակցեն «Եվրո-2016»-ին:
Չնայած այն բանին, որ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցների՝ «Միլանի» ու «Յուվենթուսի» խաղացողները չեն հրավիրվել հավաքական, Բոնուչչին բացառություն է, քանի որ որակազրկման պատճառով պետք է բաց թողնի գավաթային եզրափակիչը: Սակայն թուրինյան ակումբը հրաժարվել է հավաքական գործուղել նրան՝ հենվելով ՖԻՖԱ-ի այն կանոնի վրա, որ ազգային թիմերի մարզումային հավաքները պաշտոնական չեն:
Հաջորդ երկուշաբթի կհայտարարվի «Եվրո-2016»-ին նախապատրաստության երկրորդ փուլի մեկնարկի մասին, որի ընթացքում ընկերական հանդիպումներ են պլանավորված Շոտլանդիայի (մայիսի 29) և Ֆինլանդիայի (հունիսի 6) հավաքականների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի