Թալիշցիները կապահովվեն առաջին անհրաժեշտության պարագաներով, կտրվեն սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. ՉԻ
«Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի առավելապես տուժած Թալիշ գյուղի բնակիչների մի մասը, ովքեր տեղափոխվել են ՀՀ տարբեր բնակավայրեր, գտնվում են մեր ուշադրության կենտրոնում և ԼՂՀ կառավարության կողմից հոգ է տարվում նրանց վերադարձի մասին»,-«Չորրորդ իշխանության» փոխանցմամբ՝ հայտարարել է Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը։
Վերջինս տեղեկացրել է, թե Թալիշից տարհանվածներին ԼՂՀ կառավարությունը առաջարկել է Արցախ վերադառնալ, որտեղ ապահով վայրում նրանց կտրամադրվի ժամանակավոր կացարան, ինչպես նաև թալիշցիները կապահովվեն առաջին անհրաժեշտության պարագաներով, կտրվեն սոցիալական լրացուցիչ երաշխիքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի