Ռոյ Հոջսոն. «Դայերն անհրաժեշտության դեպքում կարող է հետ քաշվել»
Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը շեշտել է, որ «Եվրո-2016»-ի մասնակից ֆուտբոլիստների հայտացուցակում 3 կենտրոնական պաշտպանը բավարար է: Հիշեցնենք, որ անգլիացիները երեկ հրապարակել են ազգային թիմի նախնական կազմը: Պաշտպանության կենտրոնի խաղացողներից հայտացուցակում հայտնվել են միայն Քրիս Սմոլլինգը, Գերի Կեյհիլն ու Ջոն Սթոունզը:
«Էրիկ Դայերն անհրաժեշտության դեպքում կարող է հետ քաշվել ու խաղալ որպես կենտրոնական պաշտպան,- Հոջսոնի խոսքերը մեջբերել է «The Guardian»-ը:- Դա նրա սկզբնական դիրքն էր:
Հիշեք աշխարհի վերջին առաջնությունը, որում Գերմանիայի ընտրանին ընդամենը երկու կենտրոնական պաշտպան ուներ, ովքեր մասնակցում էին յուրաքանչյուր հանդիպմանը: Մենք նվազագույնը երեքն ունենք, պոտենցիալ՝ չորսը: Քանի՞ խաղացող պետք է ընտրենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի