Պաշտպանական բարեփոխումների շարունակական իրականացումն այլընտրանք չունի. Սեյրան Օհանյան
Պետական միջոցների և կադրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ու օպտիմալացման, պետական ծախսերի տնտեսման անհրաժեշտությունն այսօր քննարկվել է ՊՆ-ում տեղի ունեցած կոլեգիայի նիստի ընթացքում:
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների համատեքստում պաշտպանական բարեփոխումների շարունակական իրականացումն այլընտրանք չունի:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Հաշվի առնելով նախկինում կատարված արդյունավետ աշխատանքի հսկայական փորձը, բարեփոխումները կշարունակվեն այդ հիմքի վրա:
Մասնավորապես բարեվարքության ամրապնդում, կադրային ու ծախսային քաղաքականության գործընթացի բարելավում, այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետության բարձրացում, բյուջետային միջոցների արդյունավետ պլանավորում ու կառավարում: Ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և ողջ գործընթացի խիստ վերահսկման անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի