Վրաստանում ՀՀ դեսպանը շեշտել է միջադեպի արդարացի լուծման անհրաժեշտությունը
Նմանատիպ միջադեպերը չպետք է ստվերեն հայ-վրացական դարավոր բարեկամությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը Ախալցխայի դեպքերի խնդրով Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի հետ հանդիպման ժամանակ:
Նահանգապետը խոստացել է իր ուշադրության կենտրոնում պահել հարցն ու հետևողականորեն ամեն ինչ անել խնդրի արդարացի լուծման համար: Իր հերթին դեսպան Վարդանյանը շեշտել է միջադեպի արդարացի լուծման անհրաժեշտությունը:
Դեսպանատնից տեղեկացնում են, որ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Ախալցիխեում ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած տհաճ միջադեպը, ինչպես նաև դրան հաջորդած ոստիկանության գործողությունները շարունակում են մնալ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության ուշադրության կենտրոնում:
Փաստի առթիվ կա հարուցված քրեական գործ, և Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը շարունակում է հանդիպումներ և հեռախոսազրույցներ ունենալ Վրաստանի պաշտոնատար անձանց հետ՝ հարցին արդարացի լուծում տալու ակնկալիքով:
Դեսպան Վարդանյանը աշխատանքային շաբաթվա ավարտին կմեկնի Սամցխե-Ջավախք՝ հանդիպելու տեղի հայ բնակչության հետ:
Հարակից հրապարակումներ`
- Մենք երբևէ պե՞տք է հասկանանք, որ դեսպան ունենք Վրաստանում. Գինոսյան
- Սամցխե-Ջավախքի շրջանային դատախազությունը հետաքննում է Ախալցխայի ոստիկանությունում տեղի ունեցածը
- Վրաց նախարարի՝ Ախալցիխե այցն էլ «հայերի հարցով» կոնկրետ որոշումների և գործողությունները դեռ չի հանգեցրել
- «Հայերի հարցով» Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել էր Ախալցխա
- Դեսպան Յուրի Վարդանյանը կմեկնի Ջավախք
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի