Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակ. Ֆրանսիան ողջունում է Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները
Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մամուլի խոսնակն այսօր հայտարարություն է տարածել Վիեննայում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունից ներկայացնում են հայտարարությունն ամբողջությամբ.
«Ֆրանսիան ողջունում է մայիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները, որն ապրիլի 2-5-ի մահացու բախումներից հետո թույլ տվեց վերսկսել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Նախագահներ Սարգսյանը և Ալիևը, Եվրոպական հարցերի Պետքարտուղար Առլեմ Դեզիրի, ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ներկայությամբ վերահաստատեցին, որ կողմ են հրադադարի ռեժիմի պահպանմանը, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կողմերը նաև ընդունեցին վստահության միջոցառումների, այդ թվում նաև միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը:
Սրանք շատ կարևոր հանձնառություններ են: Ֆրանսիան կոչ է անում կողմերին իրագործել դրանք և որպես Մինսկի խմբի համանախագահ, իր ամերիկացի և ռուս գործընկերների հետ կշարունակի միջնորդի իր դերակատարությունը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին