Աշոտ Հարությունյան. «Ինչպես սահմանին են վախեցած, այնպես էլ ռինգում»
Լվովում կայացած Քունգ Ֆուի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Աշոտ Հարությունյանն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ պատմեց այն մասին,որ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների միջև տեղի ունեցած միջադեպի արդյունքում հայերը կրկին անգամ ցույց տվեցին, որ քաղաքակիրթ ազգ են, իսկ ադրբեջանցիները վայրենու տպավորություն թողեցին:
«Միջադեպից հետո ծիծաղում էինք նրանց վրա, քանզի ամբողջ Եվրոպայի առաջ մենք քաղաքակիրթ ազգի տպավորություն թողեցինք, իսկ իրենք՝ վայրենու: Մենամարտից առաջ էլ ճնշված էին: Երբ նայում էի մրցակցի դեմքին` վախեցած էր: Ինչպես սահմանին են, այնպես էլ ռինգում:
Ինչ վերաբերում է ինձ, ապա ես պատրաստ եմ շարունակել մրցելույթներս ու ավելի լավ արդյունքների հասնել»,- նշեց Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի