Արտակարգ միջադեպ Հանրապետության հրապարակում
Այս պահին Հանրապետության հրապարակում մեծ թվով փրկարարներ կան: Մի կին մտել է ջրով մասամբ լցված շատրվանների մեջ ու սպառնում հոսանքահարվել: Քաղաքացին թույլ չի տալիս փրկարարներին իրեն մոտենալ, վիրավորում է իրեն մոտեցած մարդկանց: Այս պահին քաղաքացու ինքնությունը, պահանջը հայտնի չեն:
ԱԻՆ-ից հայտնեցին, որ կինը հայտարարել է՝ խնդիր ունի, սակայն իրեն ոչ ոք չի կարող օգնել: Այս պահին դեպքի վայրում աշխատում է նաև 911 ճգնաժամային կենտրոնի հոգեբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին