Տոնի. «Իգուաինն այլ մոլորակից է»
«Վերոնայի» հարձակվող Լուկա Տոնին, ով հայտարարել է մարզական կարիերայի ավարտի մասին, խոստովանել է, որ «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինին ավելի բարձր է դասում «Բարսելոնի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսից: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Իգուաինն այս մրցաշրջանում ֆանտաստիկ աշխատանք է կատարել: Նա յուրահատուկ ինչ-որ բան է արել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ հանդիպումներ բաց է թողել: Գոնսալոն այլ մոլորակից է: Կարծում եմ, նա Սուարեսից ավելի լավն է»,- նշել է Տոնին:
Հիշեցնենք, որ Իգուաինն ավարտված մրցաշրջանում A սերիայում դարձել է 36 գոլի հեղինակ, իսկ Սուարեսը Լա լիգայում աչքի է ընկել 40 անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի