Քննարկում՝ փողերի լվացման խնդիրների առնչությամբ ձեռնարկվող աշխատանքների վերաբերյալ
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել քննարկում՝ ՀՀ-ում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ վեր հանված խնդիրների առնչությամբ ձեռնարկվող աշխատանքների վերաբերյալ:
Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ քննարկվել է միջոցառումների ծրագիրը, որը բաղկացած է 5 բաժնից՝ իրավապահ ոլորտ, օրենսդրական ոլորտ, կառուցվածքային բարեփոխումների ոլորտ, հաշվետու անձանց վերահսկողության ոլորտ, ինչպես նաև շրջանակային միջոցառումներ: Հանդիպման ընթացքում անդարադարձ է եղել փողերի լվացման դեմ պայքարին վերաբերող, ինչպես քրեաիրավական քաղաքականությանը, այնպես էլ ոլորտը կարգավորող օրեսդրական բարեփոխումներին վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Հանդիպմանը մասնակցել են ԵԽ ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի քարտուղար Մ. Կլոտը, ԵԽ ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի քարտուղարության մոնիթորինգի և վերապատրաստումների բաժնի պետ Մ. Ստալինին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դ. Ավետիսյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Դ. Մելքոնյանը, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դ. Ազատյանը, ՀՀԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Սաքապետոյանը, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, ԱԱԾ-ի և ՔԿ-ի ներկայացուցիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի