Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն իրականացնում է անվճար բիզնես-դասընթացներ ՓՄՁ ղեկավարների համար
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն իրականացնում է անվճար բիզնես-դասընթացներ ՓՄՁ ներկայացուցիչների համար՝ շարունակելով աջակցությունը փոքր և միջին ձեռնարկություններին:
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի մարքեթինգի վարչության փոխանցմամբ, բանկի կողմից իրականացվող ծրագիրը ներառում է բիզնեսի զարգացման բոլոր փուլերում առանցքային համարվող հինգ տարբեր թեմաներ, որոնք ուղղված են բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը: Դասընթացների ցանկը շուտով կհամալրվի բանկի գործընկերների համար օգտակար այլ թեմաներով:
Ըստ աղբյուրի, դասընթացները հասանելի են բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար, ովքեր մասնակցության ցանկություն կհայտնեն՝ անկախ նրանից՝ նրանք հանդիսանում են բանկի հաճախորդ, թե ոչ:
«Փոքր և միջին բիզնեսի օժանդակման նպատակով կազմակերպվող դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ ՝ 010 31 88 88 (81-85, 81-49) հեռախոսահամարով, կամ այցելելով Բանկի` Երևան քաղաքում գտնվող ցանկացած մասնաճյուղ:
Հերթական դասընթացները տեղի կունենան ս.թ. մայիսի 24-ից 27-ը և անվճար կլինեն բոլոր մասնակիցների համար»,-ասված է բանկի տարածած հաղորդագրության մեջ: