Տնտեսություն 14:56 18/05/2016 Հայաստան

Արծվիկ Մինասյանը վստահեցնում է, որ մենաշնորհներ ունեցողների անունները կհրապարակեն

«Ես մոնոպոլիաների դեմ պայքարի թիվ մեկ ջատագովներից եմ և զարմանում եմ, որ ավելի բաց թափանցիկ համագործակցաբար աշխատանքի ոճը դարձավ ևս մեկ քննադատության առարկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով լրատվամիջոցներին ուղղված համագործակցության իր կոչին:

«Ես բազմիցս եմ դիմել լրագրողներին, ուզո՞ւմ եք համատեղ աշխատենք, աշխատենք, ուզո՞ւմ եք աջակցե՞ք, աջակցեք բայց մի խանգարեք: Հիմա փոխանակ լրագրողները, լրատվական դաշտը մասնակցեն այս գործընթացին, միավորվում են այն անձանց հետ, ովքեր քաղաքական այս կամ այն շահերից ելնելով փորձում են այս կարևոր գործընթացը նսեմացնել»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավարի այն հայտարարություններին, թե մենաշնորհների դեմ պայքարը Դաշնակցության տասներկու կետերից մեկն էր, ասաց. «Հիմա քաղաքական ուժի ներկայացուցիչ է, ցույց է տվել իր անգործունակությունը, տեսողության և ոչ միայն տեսողության հետ կապված ինքը բազմաթիվ խնդիրներ ունի, բայց ինչ քննադատություն էլ հնչի, ես գնալու եմ առաջ»:

Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ` «մենաշնորհ» հասկացությունը տնտեսագիտության մեջ ու օրենքի մակարդակում տարբեր են, հետևաբար, խոսք է գնում արդյունավետ մեխանիզմների ստեղծման մասին, որպեսզի հարցին լուծում տրվի:

«Հանրության շրջանում «մենաշնորհ», «օլիգարխիա» հասակցությունները, որպեսզի տրանսֆորմացնենք ու իրական պայքար տանենք, անհրաժեշտ է ամբողջական համակարգի լիարժեք գործարկում: Ես պատրաստ չեմ սիրողական մակարդակով հայտարությունները դարձնել պետական քաղաքականություն: Ես ասում եմ կատարենք այս գործողությունը, չեք ուզում, մի արեք, ես, միևնույն է, գնալու եմ մենաշնորհների դեմ պայքարի ճանապարհով, իսկ մնացածը... Աստված կպատժի նրանց, ովքեր դեմ են հանդես գալիս իրենց իսկ ցանկություններին»,-  ընդգծեց նախարարը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի տված երեքշաբաթյա ժամկետին, որպեսզի մատանշվեն մենաշնորհային ոլորտներն ու գործարարները, Արծվիկ Մինասյանն ասաց, որ ժամանակը բավարար է դա անելու համար, իսկ արդեն դրանց դեմ պայքարի մեխանիզմների մշակման համար ավելի շատ ժամանակ կպահանջվի:

«Մենք չենք կարող հայտարարել, որ մենաշնորհներ կան ու մի կողմ կանգնենք: Հարկավոր է գործողություններ ձեռնարկել, որոնք բազմաթիվ են: Երեք շաբաթը քիչ է մենաշնորհների դեմ պայքար տանելու առումով, բայց բավարար է, որ ճանապարհային քարտեզ մշակենք մենաշնորհային ամբողջ տնտեսական կարգը վերափոխելու, ազատ տնտեսական կարգեր ձևավորելու տեսանկյունից»,- նշեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ արդեն դիմել են ՏՄՊՊՀ-ին ամբողջական տեղեկատվություն ստանալու համար, ակնկալում են նաև միջազգային կազմակեպությունների աջակցությունը:

Ըստ նրա՝ երկար տարիներ աշխատել է  խորհրդարանում, սակայն հիմա, երբ նախարար է, հստակ տեսնում է  տարբերությունը: «Խորհրդարանում դու կարող ես հիմնվելով տարբեր խոսակցությունների վրա՝ հայտարարություններ անել, գործադիրի ժամանակ այդ  հայտարարությունները կյանքի կոչելու մեխանիզմներ է պետք մշակել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Հարցին, թե մեկ շաբաթվա ընթացքում ինչ-որ արդյունքների հասել են, կարո՞ղ է անուններ հնչեցնել, նախարարը վստահեցրեց, որ զեկույցի տեսքով կծանոթանա  մենաշնորհներ վարողների մասին:

«Մի կասկածեք, բոլոր հայտնի անունները, որոնց մասին մտածում եք, բոլորը կլինեն, բայց ես պետք է փաստարկված հիմքերով այդ ամենը ունենամ:  Մի սպասեք երբեք, որ ես «ականջահաճո» կամ «ամբոխահաճո» հայտարարություններով կփորձեմ գրավել որոշ մարդկանց սրտերը, հիմա ես ավելի սկզբունքային ու կարևոր եմ համարում երկրի զարգացումն ու առաջընթացն ապահովելը, քան թե ընկնեմ տարբեր քաղաքական ուժերի ու անձանց խոսքերի հետևից»,- ընդգծեց  նախարարը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}