Բունդեսթագի պատգամավորի գլխավորած պատվիրակությունն Արցախում է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Die Linke կուսակցության պատվիրակությանը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլա Յելպկեի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Արցախի և Գերմանիայի քաղաքական ուժերի միջև կապերի հաստատմանն ու խորացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման համագործակցությունն Արցախի համար՝ արժևորելով այն Գերմանիայի հետ բարեկամական կապերի ամրապնդման տեսանկյունից:
Անդրադարձ է կատարվել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան