Ինձ մոտ «դեժավյու» է. Զուրաբյանը՝ ՎՊ ծրագրի մասին
Տարեց տարի Վերահսկիչ պալատի ծրագրով ներկայացվում են չարաշահումների վերաբերյալ փաստեր, տեղեկություններ, բայց ոչինչ չի փոխվում: Այդ մասին այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Ինձ մոտ դեժավյու է, ինչո՞ւ, որովհետև ամեն տարի այս փաստերը լսում եմ ու չեմ տեսնում, որ որևէ մեկը պատժվում է: Ոչ մի եզրակացություն կառավարությունը չի անում իրավիճակը փոխելու համար, տպավորություն է ստեղծվում, որ անպտուղ աշխատանք է կատարվում», -հայտարարեց Զուրաբյանը:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, փոխվում է միայն ՎՊ գործունեության ծրագրերի ներկայացման ձևը. եթե սկզբնական ծրագրերում ներկայացվում էր, թե ինչ պետբյուջեից ինչքան միջոցներ են վատնվել, ապա այժմ ամբողջական պատկերը հայտնի չէ, ներկայացված չէ խախտումների չափը, ծախսված կամ վատնված գումարի քանակը:
Արդյունքում Զուրաբյանը եզրակացրել է. «Այս ամբողջ տարիների ընթացքում իշխանություններն ամեն ինչ արեցին, որ Վերահսկիչ պալատի դերը ինչքան հնարավոր է, նվազեցվի, որովհետև ՎՊ բացահայտումները դառնում էին բուռն արձագանքների առիթ, հանրությունը կոռուպցիայի ահռելի չափերի մասին խոսակցություններ էր ծավալում»:
Հարակից հրապարակումներ`
- ՎՊ զեկույցները գնալով ավելի անհետաքրքիր են դառնում. Թևան Պողոսյան
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ԱԺ-ում արտահերթ ելույթ է ունեցել
- ՎՊ-ն խախտումներ է հայտնաբերել ընտանեկան բռնության զոհ կանանց տրամադրվող ծառայությունների բարելավման ծրագրում
- Քաղցկեղի բուժման համար Ուռուցքաբանության կենտրոնում օգտագործվող դեղերի մեծ մասը փորձաքննություն չի անցնում. ՎՊ