Իսպանիային ԵՄ պատժամիջոցներ են սպառնում՝ բյուջեն վատնելու համար
Եվրոպական հանձնաժողովը կարող է պատժամիջոցներ կիրառել Իսպանիայի դեմ՝ կառավարական դեֆիցիտի վերաբերյալ հարկային կանոնները չկատարելու համար:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի Բրյուսելում քննարկվելու են Մադրիդի դեմ կիրառվող միջոցները: Եթե Եվրահանձանժողովը որոշի, որ Իսպանիան արդյունավետ միջոցներ չի իրականացնում դեֆիցիտը նվազեցնելու համար, երկրի վրա պատժամիջոցներ կկիրառեն տուգանքների և տեսուչների վերադարձի տեսքով:
Աղբյուրը գրում է, որ փորձագետների կարծիքով, ամենայն հավանականությամբ, Եվրահանձանժողովը գործողություններ կձեռնարկի Իսպանիայի դեմ, եթե նա ցանկանում է պահպանել իր կանոնների նկատմամբ ունեցած վստահությունը: