Բեռլինում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա պատկերել են Էրդողանին՝ Հիտլերի կերպարով
Բեռլինում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա ակտիվիստները պատկերել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատկերը` Ադոլֆ Հիտլերի կերպարով: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Independent-ին:
Նկարիչները Թուրքիայի նախագահի դիմանկարին ավելացրել են Հիտլերին բնորոշ բեղեր և նացիստական ժապավեն: Պատի վրա նաև գրառում է հայտնվել՝ «Նա վերադարձել է»: Պատկերը պատի վրա ներկայացվել էպրոյեկտորի միջոցով:
Լրագրողները պարզել են, որ նկարի հեղինակներն են գերմանական Pixel Helper խմբի նկարիչները: Իրենց ակցիայով նրանք դժգոհություն են արտահայտել վերջերս Թուրքիայում երկու լրագրողի ազատազրկման հետ կապված:
«Մենք` գերմանացիներս, գիտենք, թե ինչ է տեղի ունենում բռնապետության վաղ փուլերում: Վաղ նացիստական ռեժիմի և Էրդողանի Թուրքիայի միջև ներկա պահին նմանությունը վախեցնող է»,- հայտարարել է խմբի անդամներից Օլիվեր Բիենկովսկին:
Լուսանկարները՝ www.independent.co.uk կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան