ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է սկսել ՀՀ պաշտպանության նախարարությունում. «Հրապարակ»
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս օրերին ուսումնասիրություն է սկսել ՀՀ պաշտպանության նախարարությունում: Այս մասին հայտնում է կառավարությանը մոտ «Հրապարակ»-ի աղբյուրը։
Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու պետական գնումների համակարգը, մասնավորապես՝ բանակի համար սննդի, հագուստի, անկողնային պարագաների և տնտեսական ապրանքների ձեռքբերման գործընթացը: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը հաստատել է թերթի տեղեկությունը, սակայն ուսումնասիրության ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան