Մահացող նորածիններ և ոչ մի դեղորայք. Վենեսուելայի հիվանդանոցների սարսափելի վիճակը
Վենեսուելայի տնտեսական ճգնաժամի ազդեցությունը անհնար է ներկայացնել, թե ինչ հետևանք են թողել այդ երկրի ժողովրդի վրա: Երբ նավթի գները կտրուկ անկում ունեցան, էլեկտրականությունը, գազը, սնունդը դարձան նորմավորված:
Ամեն ինչ երկրում ծայրահեղ վիճակում է, նույնիսկ հիվանդանոցները, որոնք մնացել են առանց օճառի, հակաբիոտիկների, ձեռնոցների, ճառագայթային լուսավորության, վիրաբույժները պայքարում են, որ հիվանդներին կենդանի պահելու համար:
New York Times-ի լուսանկարիչ Մերիդիթ Կոհութը իր լուսանկարներով առաջարկում է ավելի մոտիկից ծանոթանալ երկրում ամենահայտնի բժշկական կենտրոնին, այն դեպքում, երբ, ըստ աղբյուրի, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պնդում էր, թե երկրի առողջապահության համակարգը աշխարհում լավագույնն է:
«Առավոտյան արդեն երեք նորածին մահացել է», -սկսել է հոդվածը New York Times-ի ոդվածագիրը:
«Երեխաների մահը դարձել է մեր ամենօրյա գործի մաս», -լրատվամիջոցին ասել է բժիշկ Օսլեդի Կամեխոն (Osleidy Camejo):
Մերիդա քաղաքի Անդես հիվանդանոցում բավականաչափ ջուր չկա, որպեսզի կարողանան վիրահատական սեղանի վրայից մաքրել արյունը: «Կարծես 19-րդ դարում լինենք», ասել է հիվանդանոցի վիրաբույժ Քրիսթիան Պինոն:
Ըստ վերջին վիճակագրական տվյալների, երեխաների մահացությունը աճել է: 5 անգամ աճել է նաև մայրական մահացությունը:
Լուսանկարում 15-ամյա Յուլիցան է, ունի գլխուղեղի ուռուցք: Երեխան սպասում է վիրահատության, քանի որ Լուիզ Ռազետի հիվանդանոցում հետազոտման անհրաժեշտ սարքը չկա:
Կառավարական Կատիա-լա-Մար հիվանդանոցի մանկական բաժանմունքն է:
Լուիս Ռազետի հիվանդանոցի վիրահատարանն է: Ժոզե Վիլարոելը ժամերով սպասում է վիրահատման իր հերթին
Խուլիո Ռաֆայել Պարուչոն գլխի լուրջ վնասվածք ունի և ստիպված է սպասել վիրահատության. համապատասխան բժիշկներ չկան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում