Առաջիկայում տեղեկատվություն կտարածվի Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հաշիվների վերաբերյալ
ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի գրասենյակը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
Հիշեցնենք` «Հետք» պարբերականն ապրիլի սկզբին հրապարակել էր մի հետաքննություն, որտեղ ներկայացվել էր Միհրան Պողոսյանի` օֆշորային գոտիներում ստեղծած հարստությունը: Ապրիլի 18-ին Միհրան Պողոսյանը հայտարարեց՝ ցավում է, որ իր անունը «արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին», ինչի համար էլ հրաժարականի դիմում է ներկայացրել: Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել` ՀՀ Քրեական օերնսգրքի 310 հոդվածի հատկանիշներով` «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը, եթե այդ արարքները կապված են այդպիսի կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու հետ»:
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյանը՝ Միհրան Պողոսյանի հետ առնչվող քրգործի մասին
- Միհրան Պողոսյանի հետ կապված օֆշորի գործով ՊԵԿ-ը ստուգումներ կսկսի, երբ իրավական հիմքեր ունենա. Վախթանգ Միրումյան
- Միհրան Պողոսյանի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել
- Միհրան Պողոսյանի օֆշորի գործն ուղարկվել է ՀՔԾ. ՀԺ
- Միհրան Պողոսյանի հետ կապված նախապատրաստվում են նյութեր. Արփինե Հովհաննիսյան
- Սերժ Սարգսյանը ստորագրեց Միհրան Պողոսյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը
- Գալուստ Սահակյանը` Միհրան Պողոսյանի հրաժարականի մասին
- ԴԱՀԿԾ պետը հրաժարական ներկայացրեց
- Միհրան Պողոսյանի դեմ դիմում՝ Էթիկայի հանձնաժողովին