Դպրոցների վարկանիշավորում՝ ինչու և ինչպես

Մայիսի 17-18-ին  Աղվերանում ՀՀ Կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվել էր աշխատանքային քննարկում դպրոցների վարկանիշավորման համակարգի վերաբերյալ, որին մասնակցում էին միջնակարգ, հիմնական ու ավագ դպրոցի տնօրեններ, մարզերի կրթության վարչությունների ղեկավարները, կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներ և Կրթության պետական տեսչության ներկայացուցիչները:

Քննարկման նպատակը մեկն էր՝ մշակել և կատարելագործել դպրոցների վարկանիշավորման  սկզբունքներն ու մեթոդաբանությունը, գնահատել վարկանիշավորման եռամյա փորձը, մատնանշել այդ գործընթացում առկա թերությունները:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ դպրոցների վարկանիշավորումը Հայաստանում կատարվում է արդեն 3 տարի և  ամեն տարի իրենց կենտրոնը կազմակերպում է նմանատիպ հավաքներ:

«Ամեն տարի դպրոցների վարկանիշավորման ցուցանիշների  հրապարակումից հետո միշտ հարցեր էին առաջանում, թե ինչ մեթոդաբանությամբ, սկզբունքներով է արվում այդ ամենը, ուստի որոշեցինք այս անգամ ավելի մեծ թվով մարդկանց ներգրավել քննարկմանը, ինչն, անշուշտ, կբարձրացնի նաև տեղեկացվածության աստիճանը վարկանիշավորման գործընթացի հանդեպ: Այստեղ այսօր ներկա են ինչպես կրթական տարբեր մարմինների և գերատեսչությունների պատասխանատու ներկայացուցիչներ, այնպես էլ բոլոր մակարդակի դպրոցների՝ավագ, հիմնական և միջնակարգ, տնօրեններ, որոնք կազմել են աշխատանքային խմբեր և քննարկում են յուրաքանչյուրն իր խմբին վերաբերող ցուցանիշներն ու մեթոդաբանությունը: Քննարկումն ազատ է, բոլորը կարող են առաջարկություններ անել թե՛ հրապարակման ցուցանիշների մասին, թե՛ դրանց մեթոդաբանության, թե՛ հրապարակման և ձևակերպման հարցերի վերաբերյալ. բոլոր խնդիրները ենթակա են բարեփոխման:

Ես ընթացքում մասնակցում էի տարբեր խմբերի քննակումներին և հասկացա, որ կան բավականին լավ առաջարկություններ, որոնք մենք կփորձենք ներառել վարկանիշավորման մեթոդաբանության և սկզբունքների մեջ»,-նշեց Արտակ Պողոսյանը:

Մեր թղթակցի հարցին, թե որն է վարկանիշավորման հիմնական նպատակը, Արտակ Պողոսյանը նշեց.

«Վարկանիշավորման գլխավոր նպատակը հասարակությանը օբյեկտիվ ինֆորմացիայի տրամադրումն է: Այսինքն՝ մենք ունենք խումբ ցուցանիշներ և վարկանիշավորման միջոցով մենք ցանկանում ենք ցույց տալ հասարակությանը, որ դպրոցները այս ցուցանիշներով ունեն այս տեսքը:

Մյուս նպատակն այն է, որ վարկանիշավորման միջոցով դպրոցների տնօրենները հնարավորություն են ստանում տեսնել, որ այս ցուցանիշով նրանք թերանում են, մյուս ցուցանիշով իրենք գտվում են առաջատար դիրքերում. Այսինքն վարկանիշավորումն օգնում է տնօրեններին տեսնելու իրենց թերություններն ու վերացնել դրանք:

Կարևոր է նաև առողջ մրցակցության ձևավորումը դպրոցների միջև վարկանիշավորման արդյունքների հրապարակման հետևանքով, այն բերում է դպրոցների որակի բարձրացմանը: Մենք շատ ենք մտածել խրախուսման համակարգերի մասին, անգամ մտածում էինք թերանալու դեպքում պատժիչ մեխանիզմների կիրառության մասին, սակայն միշտ խուսափել ենք դրանից, քանի որ չի կարելի պատժել մեկին, ով հետնապահ է, իսկ խրախուսել կարելի է:

Այս պահին մենք մտածում ենք խրախուսման մեխանիզմների մշակման մասին, կան բազմաթիվ առաջարկված գաղափարներ: Ընդ որում,  մենք նպատակ ունենք մշակել ոչ թե լավագույն դպրոցներին խրախուսելու մեխանիզմներ, այլ ընդհակառակը՝ցանկանում ենք խրախուսել այն դպրոցներին, որոնք  այս կամ այն ցուցանիշներով հետ են ընկնում, որպեսզի նրանք ևս առաջ գնան ու զարգանան»:

Հարցին, թե ինչպես կարելի է գնահատել անցած երեք տարիների վարկանիշավորման արդյունքները, ԿՏԱԿ-ի տնօրենը նշեց, որ 3 տարին դեռևս քիչ է գնահատական տալու համար:

«Նախ ժամանակ է պետք, որ ուսումնական հաստատությունները իրենց սովորեն այս վարկանիշավորման մեխանիզմին, հարմարվեն դրան, ու նաև ժամանակ է պետք, որպեսզի նրանք սկսեն վստահել դրան: Այո, այսօր առկա է որոշակի թերահավատություն այս  համակարգի հանդեպ, որը վերացնելու համար էլ կազմակերպվում են նմանատիպ աշխատանքային քննարկումները: Ես կարծում եմ, որ մենք կհաջողենք, քանի որ բաց ենք աշխատում: Եթե դուք նայեք այլ երկրների վարկանիշավորման համակարգերը, ապա ոչ մի տեղ չեք գտնի մեթոդաբանությունն ամբողջությամբ»,-ամփոփեց Արտակ Պողոսյանը:

Քննարկման վերջում աշխատանքայի խմբերը հանդես եկան իրենց առաջարկություններով, որոնք վերաբերում էին վարկանիշավորման մեթոդաբանությանն ու չափորոշիչներին: Մասնակիցները մատնանշեցին, որ դպրոցների վարկանիշավորման  ժամանակ գերազանց առաջադիմությամբ աշակերտների թիվը հաշվի չի առնվում, նշվեց, որ բարձր վարկանիշը որևէ առավելություն չի տալիս դպրոցներին, խոսվեց մեթոդաբանության մեջ խմբագրական սխալների, գնահատման թերթիկի լրացման անհասկանալի լինելու և ուղեցույցի անհրաժեշտության մասին:

Կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Օնիկ Միքայելյանի կարծիքով՝ վարկանիշավորման  չափորոշիչները միշտ չէ, որ արտացոլում են դպրոցի իրական որակը, քանի որ ըստ նրա՝ միասնական քննություններում ավագ դպրոցների շրջանավարտների ստացած բարձր գնահատականները ոչ թե դպրոցի, այլ կրկնուսույցի շնորհն են:

Մեզ հետ զրույցում, անդրադառնալով վարկանիշավորման համակարգի արդյունավետությանը, Վայոց ձորի կրթության և սպորտի մարզային վարչության պետ Արփիար Ղազարյանը նկատեց, որ պարզ չէ վարկանիշավորման նպատակը:

«Այդ նպատակի ձևակերպումը հստակ չէ: Եթե այն բերելու է կրթության որակի բաձրացմանը, ապա ինձ համար ընդունելի է, իսկ եթե այդ գործընթացը վերջնարդյունքում չհանգեցնի հանրակրթության որակի բարձրացմանը, ապա այն ինձ համար անիմաստ փաստաթուղթ կլինի: Եթե հիմա վարկանիշավորման հիմքերը ճիշտ կազմակերպվեն, կարծում եմ, այն կբերի դրական արդյունքների: Թող վարկանիշավորման արդյունքում ծնողները իրենց երեխաներին տանեն ավելի լավ դպրոց, վատ դպրոցներն էլ թող փակվեն, ես համաձայն եմ: Ավելի լավ է 1500 դպրոցի փոխարեն ունենաք 1000 դպրոց, բայց ապահովենք բարձր մակարդակի կրթություն»,-եզրափակեց Վայոց Ձորի մարզի կրթության վարչության պետը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}