«Osservatorio Balcani e Caucaso». Թալիշն ապրիլյան իրադարձությունների թեժ կետն էր
Իտալական «Osservatorio Balcani e Caucaso» պարբերականը անդրադարձել է Արցախի Հանրապետությանը՝ ապրիլյան քառօրյա պատերազմի համատեքստում:
Պարբերականի թղթակից Սիմոնե Զոպպելարոն այցելել է Արցախի սահմանային Թալիշ գյուղ: Կիսվելով իր տպավորություններով, լրագրողը նշում է, որ Թալիշը դարձել էր ապրիլյան իրադարձությունների ամենաթեժ կետը և որ այնտեղ տեղի են ունեցել քաղաքացիական բնակչության շրջանում գազանաբարո սպանություններ:
«Թալիշից ոչ այնքան հեռու ես խրամատներ տեսա, որոնք շատ տպավորիչ էին, ճիշտ այնպիսիք, ինչպիսին կային Եվրոպայում 100 տարի առաջ՝ Առաջին համաշխարհայինի ժամանակ, սակայն մեկ տարբերությամբ. այստեղ դրանք ավելի ամուր են, քան մեր զինվորները կարող էին կառուցել, իսկ այս պատերազմն էլ ձգվում է արդեն ավելի քան երկու տասնամյակ՝ մղձավանջ դառնալով հայաստանցի, ղարաբաղցի և ադրբեջանցի երիտասարդների համար»,- նշում է իտալացի լրագրողը:
Վերջինս հավելում է, որ Արցախում իր տեսած տեսարանները տպավորիչ են և անմոռանալի, իսկ ընդհանուր իրավիճակը ավելի քան դրամատիկ է, քանի որ երկու երկրներ՝ Հայաստանը և Ադրբեջանը լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ, պատերազմի մեջ են միմյանց հետ, որը ցանկացած պահի կարող է վերահսկողությունից դուրս գալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան