ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է գլխավորել Հայաստանի պլաստիկ քարտերի շուկան
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է գլխավորել Հայաստանի պլաստիկ քարտերի շուկան, ընդ որում, ինչպես քարտերի քանակով, այնպես էլ գործարքների ծավալով. գրում է «Արմինֆո»-ն:
Ըստ հրապարակված տվյալների, 2016 թվականի ապրիլի 1-ին բանկի ակտիվ քարտերի թիվը հասել է 496,6 հազարի, իսկ գործարքների ընդհանուր ծավալը գերազանցել է 210.3 մլրդ դրամը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից, բանկն առաջատարն է նաև Visa քարտերի թվով, որոնք 2016-ի ապրիլի 1-ին կազմել են ավելի քան 418.2 հազար քարտ: Ի դեպ, Բանկն առաջատարների եռյակում է նաև MasterCard-ի թվով - ավելի քան 78,3 մլն.քարտ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2016 թվականի առաջին եռամսյակում MasterCard քարտերի թվի մոտ 5 անգամ տարեկան կտրուկ աճի, ինչպես նաև Visa ակտիվ քարտերի 8.7% աճ հետևանքով իր քարտերի ընդհանուր թիվն ավելացրեց 23.8%: Արդյունքում, քարտերով գործարքների ծավալը տարեկան կտրվածքով աճեց 12.8%, հիմնականում` բանկոմատներով կատարված գործարքների 21.3% աճի հաշվին:
Ըստ ՎՏԲ Հայաստան Բանկի տվյալների, քարտերի ընդհանուր թվում VISA քարտերը կազմել են ավելի քան 84%, իսկ մնացած 16% կազմել են MasterCard քարտերը, նախորդ տարվա 96% և 4% հարաբերակցության համեմատ: Բանկն առաջատարն է նաև աշխատավարձի քարտերով, իրենից ետ թողնելով շուկայի մյուս մասնաիցներին:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է գլխավորել նաև կենսաթոշակային քարտերի նախագծում, որի շրջանակներում արդեն Visa-ի հետ միասին օգտագործվում են նաև MasterCard համակարգի քարտերը, վեց ամսվա ընթացքում աճելով`4,2 անգամ: Ընդհանուր առմամբ, կենսաթոշակային ծրագրով բանկի ակտիվ քարտերի թիվը հասել է 81,8 միլիոնի, որի 63.3%-ը հանդիսանում են Visa քարտերը`51,8 հազար քարտ:
Պլաստիկ տրանսակցիաների ընդհանուր ծավալը ՎՏԲ-Հայաստան Բանկը 2015 թվականին ավելացրել է 12.8% (2014-ի աճը`32.8%), հիմնականում բանկոմատներով գործարքների 21.3% աճի հաշվին (2014-ի աճը`16,5%), մինչև 190,6 մլրդ դրամ: Ավելին, բանկն առաջատարն է նաև բանկոմատներով գործարքների ծավալներով:
2016 թվականի ապրիլի 1-ին ՎՏԲ-Հայաստան Բանկն ուներ 157 բանկոմատ, որից 78-ը մայրաքաղաքում, իսկ 79-ը`մարզերում: Տարեկան կտրվածքով չփոխելով բանկոմատների թիվը, Բանկն էապես ընդլայնել է POS- թերմինալների իր սեփական ցանցը`298 – ից մինչև 345»,-գրում է «Արմինֆո»-ն:
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում: