ԱՀԿ-ն զգուշացնում է ամռանը Եվրոպայում Զիկա վիրուսի տարածման մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ ամռանը սպասվում է Զիկա վիրուսի տարածում Եվրոպայում, սակայն մարդկանց համար ռիսկը գնահատվում է ցածր կամ չափավոր: Այս մասին հայտնում է Sky News, գրում է Գազետա.ռու-ն:
ԱՀԿ-ն հայտնում է, որ Զիկա վիրուսի տարածման վտանգը բարձր է այն վայրերում, որտեղ կան Aedes aegypti մոծակ: Ըստ էության, դա տարածված է արևադարձային երկրներում:
Հաղորդվում է, որ կա «չափավոր» վտանգ վիրուսի տարածման այն երկրներում, ինչպիսիք են Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Իսրայելը, Իտալիան, Մալթան, Մոնակոն, Չեռնոգորիան, Ռումինիան, Սան Մարինոն, Սլովենիան, Իսպանիան, Շվեյցարիան, Թուրքիան և Վատիկանը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ռուսաստանում հաստատվել է Զիկա վիրուսով հիվանդացության երրորդ դեպքը:
Նշենք, որ «Զիկա»-ն հիմնականում մոծակի միջոցով է փոխանցվում, ու տարածման համար երկրում պետք է լինի տվյալ տեսակի մոծակը: Այդ տեսակի մոծակ Հայաստանում չկա: Հիվանդության այս տեսակը մարդուց մարդուն չի անցնում, այլ տարածվում է մոծակի միջոցով: Այժմ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից աշխատանքներ են տարվում տենդի հետ կապված ուղեցույցների պատրաստման և հանրությանը ներկայացման ուղղությամբ:
Զիկա տենդի ախտանշաններն են՝ տենդ, ցան, հոդացավեր, շաղկապենու բորբոքում, մկանացավեր, գլխացավ: Զիկա տենդի գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է որ այն տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ: Զիկա վիրուսով հարուցված միջին ծանրության հիվանդությունը տևում է մի քանի օրից մեկ շաբաթ: Վիրուսը արյան մեջ պահպանվում է մի քանի օր, սակայն որոշ հիվանդների արյան մեջ այն հայտնաբերվում է ավելի երկար: Մահվան դեպքեր հազվադեպ են գրանցվում:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում Զիկայով հիվանդացության երրորդ դեպքն է գրանցվել
- Պեկինում գրանցվել է Զիկա վիրուսի առաջին դեպքը
- ԵՄ-ն 10 մլն եվրո է հատկացրել Եվրոպայում Զիկա վիրուսի դեմ պայքարելու համար
- Կուբայում գրանցվել է Զիկա վիրուսի առաջին դեպքը
- Հայաստանը «Զիկա» վարակից դուրս գոտիում է գտնվում. Արմեն Մուրադյան
- «Զիկա» վիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա