Պատրաստ ենք օգնել վիրավոր զինծառայողներին. Վարչապետ
«Արտասահմանում բուժվել ցանկացող վիրավոր զինծառայողների հարցը իմ ուշադրության կենտրոնում է», -այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:
Վերջինը նկատեց, որ մեկ տարի առաջ վիրավոր զինծառայողներին պետբյուջեի հաշվին արտերկրում բուժելու մասին օրինագիծը ընդունվեց, կառավարությունը ներկայացրեց օրենքի կիրառման կարգը, բայց այն չի գործում անգամ այն պարագայում, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավոր զինծառայողների դեպքում:
«Ուզում եմ խնդրել կառավարությանը, որ օրենքը կիրարկենք, քանի որ կան զինծառայողներ, որոնց հարազատները ցանկանում են բուժվել արտերկրում», -դիմելով կառավարությանը հայտարարեց պատգամավորը:
Վարչապետի խոսքով, կառավարությունը բարոյական պատասխանատվություն է կրում այդ զինծառայողների ընտանիքների նկատմամբ:
«Իրոք, այս մարդիկ իրենց կյանքը վտանգել են, նաև հաշմանդամ են դարձել մեր երկրի սահմանները պաշտպանելիս: Եթե նույնիսկ օրենքն էլ չտա հնարավորություն, ես պատրաստ եմ մեր ընկերների հետ միասին օգնենք ու այդ խնդիրներին տա լուծում: Առողջապահության նախարարը կգա, կքննարկենք ու ես հարցին լուծում կտամ», -հավելեց վարչապետը:
Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր Թալիշում վիրավորված Արման Լազգիյանի մասին, որին հարազատները պատրաստվում էին մայիսի 19-ին տեղափոխել Գերմանիա: Սակայն Առողջապահության նախարարությունից այսօր տեղեկացրել էին, որ Լազգիյանը վիրահատության է ենթարկվել և նրա՝ Գերմանիա տեղափոխումը հետաձգվել է:
Հարակից հրապարակումներ`
- Մարտական դիրքերում վիրավորված Արման Լազգիյանին վիրահատել են, արտերկիր տեղափոխումը կհետաձգվի
- Զինծառայող Արման Լազգիյանը շուտով կտեղափոխվի Գերմանիա՝ բուժման
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին