Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը հաղթեց Բելառուսին
ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվել է ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Բելառուսի մինչև 15 տարեկանների հավաքականների միջև: Հայաստանի հավաքականը հաղթել է 3:1 հաշվով:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մեր թիմից գոլերի հեղինակներ են դարձել Ժիրայր Շաղոյանը, Արսեն Գյուլամբարյանը և Գրենիկ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր հավաքականը 11-մետրանոցներով հաղթել էր ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականին, իսկ վերջին տուրում՝ մայիսի 20-ին, ուժերը կչափի Վրաստանի հավաքականի հետ: