Արծվիկ Մինասյանը՝ թուրքական ապրանքների ներկրման մասին
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադանալով այն տեղեկություններին, որ Թուրքիայից ներկրած պոմիդորը որպես տեղական է վաճառում, նշեց, որ այդ տեղեկատվությունը հիմա հավաքագրում են:
«Պետական եկամուտների կոմիտեից արդեն ստացել ենք անհրաժեշտ տեղեկատվությունը, ներկայումս ուսումնասիրության փուլում է, առաջիկայում կամփոփենք և կներկայացնենք այն հիմնական ապրանքախմբերը, ինչպես նաև գործիքակազմը, որի մասին խոսել եմ: Բացի այդ, քննարկման կհրավիրենք բոլորին՝ ընտրելու թե գործիքակազմը, և թե ապրանքախմբերը,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:
Հարցին, թե արդյոք վերջին օրերի ներկրման մասին կան տվյալներ, նախարարն ասաց, որ նման տվյալներ չկան:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը՝ թուրքական ապրանքների ներմուծման մասին
- Փոխնախարար. Թուրքական գյուղմթերքի ներկրման արգելքի մասին հրամանի անհրաժեշտություն չեմ տեսնում
- Փոխնախարար. Թուրքական գյուղմթերքի ներկրման արգելքը կնպաստի տեղական արտադրանքի գնային կայուն առաջարկին
- Պիպոյան. Նախ պետք է գնահատել թուրքական ապրանքների մրցունակությունը
- Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվում է թուրքական ապրանքների մուտքը Հայաստան բարդացնելու հարցը. «Հրապարակ»