Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ԱԺ-ում արտահերթ ելույթ է ունեցել
Ազգային ժողովում այսօր կառավարության անունից արտահերթ ելույթով հանդես եկավ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ելույթը կապված էր Վերահսկիչ պալատի 2015 թվականի հաշվետվության հետ:
Ըստ նախարարի, վերջին 4-5 տարիներին սոցիալական պաշտպանության ոլորտը եղել է կոնկրետ Վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության ծրագրերում:
«Պետք է արձանագրեմ, որ այս ընթացքում մենք բավականին արդյունավետ համագործակցություն ենք ունեցել, քանի որ երբ խոսում ենք վերահսկողության կամ աուդիտի մասին, առաջին հերթին պետք է նկատի ունենալ արդյունքի վրա հիմնված վերահսկողությունը կամ աուդիտը: Եթե փորձենք անդրադառնալ անցած ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքներին, հիշում եք, որ ժամանակին կենսաթոշակային ոլորտում հարցերը, խնդիրները, որոնք կրում էին նաև համակարգային բնույթ, պատահական, միտումնավոր սխալները, որոնք տեղ էին գտնում աշխատանքների մեջ, տրվեցին համակարգային լուծում՝ ստեղծելով նոր կենտրոնացված ինքնաշխատ տեղեկատվական համակարգ, որն այլևս հասցրել է նվազագույնի պատահական և միտումնավոր սխալների հավանականությունը»,- ասաց Ա.Ասատրյանը:
Նախարարը նշեց, որ կարող են այսօր արձանագրել, որ իրականացված համատեղ աշխատանքը, որը շարունակական բնույթ է կրում, ինստիտուցիոնալացնում է խնդիրների լուծման ձևաչափերը:
«Արձանագրենք, որ մեր այն խնդիրները, որոնք նախկինում բավականին ռիսկային էին համարվում, այսօր մոտեցել են նվազագույնի»,- նշեց Ա.Ասատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: