Վաղը կտեղեկացվի, թե որոշակի գերատեսչություններում կոնկրետ որ պաշտոնների գծով կրճատումներ կլինեն. Փոխնախարար
Կառավարության վաղվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը կներկայացնի, թե ինչ ծախսերի կրճատումներ են արվելու պետական համակարգում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետը հայտարարել էր բյուջեի ծախսերը կրճատելու մասին, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:
Ըստ նրա, կան ծախսերի կրճատման որոշակի մոտեցումներ, առայժմ վաղօրոք է այդ մասին հայտարարելը, կառավարության նիստում կներկայացվի մանրամասն տեղեկատվություն:
Պատասխանելով հարցին, թե կոնկերտ ի՞նչ ծախսեր են կրճատվելու, օրինակ պաշտոնյաների ծառայողական մեքենաների համար հատկացվող գումարը, փոխնարարան ասաց. «Այդ բոլոր մեքենաները կրճատելն ամենահեշտ գործը կլիներ, մեկ վայրկյանում կասեինք՝ բոլորը կրճատում ենք: Փուլերով են կատարվելու կրճատումները, սկզբնական փուլում հիմնական շեշտադրումը կատարվելու է այն ավտոմեքենաների վրա, որոնք ուղղակիորեն ֆինանսավորվում են պետական բյուջեից՝ և պահպանման ծախսերը և այլն»:
Նա նշեց, որ դեռևս պաշտոնյաներին ուղեկցող ավտոշարասյունը կրճատելու մասին վերջնական որոշում չկա:
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե հասարակությունը կառավարության քայլերի արդյունքը ե՞րբ կտեսնի, Պ. Սաֆարյանը նշեց. «Դրա մասին ընդամենը տեղեկատվություն կունենան, այսինքն՝ օրինակ, վաղը կիմանան,թե որոշակի բնագավառներում, որոշակի գերատեսչություններում կոնկրետ որ պաշտոնների գծով կրճատումներ կլինեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը