Ֆրանսիայում գործադուլների պատճառով հնարավոր է ընդհատվի Բրիտանիայի հետ ծովային կապը
Ֆրանսիայում երկաթուղիների ու նավահանգիստների աշխատակիցների գոծադուլի հետևանքով հնարավոր է ընդհատվի Ֆրանսիայի ու Բրիտանիայի միջև լաստանավերով հաղրդակցությունը:
SNCF երկաթուղային պետական ընկերությունը հայտարարել է, որ գործադուլի հետևանքով երկու անգամ կրճատվել է միջքաղաքաքային հաղորդակցությունը:
Լրատվամիջոցի հաղորդմամբ, բողոքի ակցիաների մասնակիցներն իրենց դժգոհություն են հայտնում Ֆրանսիայում աշխատանքային օրենսդրության առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Դրանց ընդունման դեպքում գործատուները կարող են առավել հեշտ աշխատանքի ընդունել և աշխատանքից ազատել մարդկանց: Իշխանությունների կարծիքով, դա կօգնի պայքարել գործազրկության դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան