Հայաստանում աշխատանք փնտրողների թիվն ավելացել է 17.5%-ով
Ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 93.5 հազար մարդ, որից 61.9 հազարը կանայք են, 23.0 հազարը` երիտասարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 17.5%-ով (79.6 հազ. մարդ): Panorama.am-ին նման տվյալներ տրամադրեցին Զբաղվածության պետական գործակալությունից:
Ապրիլի 1-ի դրությամբ գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 87.0%-ը կամ 81.3 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 11.4%-ով (73.0 հազ. մարդ):
Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը՝ գործազուրկների թվի 67.8%-ը կամ 55.1 հազ. մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24.6%-ը կամ 20.0 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձիք՝ 3.3%-ը կամ 2.7 հազ. մարդ:
Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 12.9%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 18.4%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 6.2%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 53.4%-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.1%-ը:
Ըստ տարիքային ցենզի՝ գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 24.6%, 30-44 տարեկանները` 40.3%, 45-54 տարեկանները` 20.4%, 55-ից բարձր տարիքի անձինք` 14.7%:
Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվականակը կազմում է 73.6 հազ. անձ կամ 90.5%-ը:
2016թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում աշխատանքի է տեղավորվել 2398 աշխատանք փնտրող, որից 1577-ը` կին, 2022-ը` աշխատաշուկայում անմրցունակ անձ: Աշխատանքի տեղավորվածներից 696-ը երտասարդ են: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աշխատանքի տեղավորման ցուցանիշը նվազել է 1.9%-ով (2445աշխատանք փնտրող):
Աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող բժիշկները (մարզերում), տնտեսագետները, ծրագրավորողները, ճարտարագետները, հաշվապահները, դասավանդողները, մենեջերները, գործակալները (տարբեր), միջին մասնագիտական՝ բուժքույրերը, դեղագետները, դեղագործները, դիզայներները, վաճառողները, մատուցողները, խոհարարները, հացթուխները, վարսահարդարները, սարքավորումների և համակարգչային օպերատորները և նախնական՝ ավտովերանորոգողները, ավտոէլեկտրիկները, էլեկտրիկները, կարողները, վարորդները, փականագործները, եռակցողները, դերձակները և բանվորական այլ մասնագիտություններ ունեցողները:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում