ԱԶԿ-ն հայտնել է Թուրքիայի վարչապետի հավանական թեկնածուի անունը
Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցությունից հայտնել են, որ կուսակցության ղեկավարի և երկրի վարչապետի հավանական թեկնածուն այս պահին կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնող Բինալի Յըլդըրմն է: Լուրը հայտնում է «Hurriet Daily News»-ը:
Յըլդըրմի թեկնածության մասին ԱԶԿ-ի մամլո խոսնակը հայտնել է կուսակցության կենտրոնական մարմնի նիստում տեղի ունեցած քննարկումից հետո:
Նշվում է, որ Յըլդըրմը կառավարական օղակներում հայտնի է որպես նախագահ Էրդողանի օգնականներից մեկը, ով նաև մեծ ներդրում է ունեցել ԱԶԿ-ի հիմնման գործում: Վերջնական ընտրությունը տեղի է ունենալու մայիսի 22-ին կուսակցության արտահերթ համագումարում:
Թուրքական մամուլի տեղեկություններով, Յըլդըրմը միակ թեկնածուն է լինելու ԱԶԿ-ից, ինչպես որ եղել է նախորդ վարչապետների դեպքում: